Կարդացի Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սուրբ Եկեղեցու վրա հարձակված Ռուբեն Ռուբինյանի գրածը. այն, որ սույն պատգամավորը պատահմամբ հայտնվել է այդ կարգավիճակում, հարցի, ցավոք սրտի, դեռևս իրականության մասին փաստող կողմն է և եթե կուզեք՝ միակ իրականությունը իր ամբողջ կենսագրության պատմության մեջ։
Բայց նախ այս մարդը այնքան է կտրվել իրականությունից, որ Հայոց Հայրապետին մեղադրում է եկեղեցահալածության և ապապետականության մեջ, մի պարագայում, երբ ինքը և իր քաղաքական կուսակցությունը, հանձնել են հարյուրավոր եկեղեցիներ և մեր Հայրենիքի մի զգալի հատվածը։ Այս մարդն այնքան է առաջացել սեփական ստի մեջ, որ հորդորում է եկեղեցական պատկան կառույցներին քննության առնել ինչ-որ երևակայական զառանցանք։
Փաստորեն այս մարդու և՛ մտածողությունն է աղավաղված, և՛ գործունեությունն է հակահայկական, և՛ արտահայտած մտքերն են սնանկ իրականությունից։ Զարմանալի չէ, որ նման բարձր պաշտոնում պատահականորեն հայտնված երեկվա երիտասարդ քպականը չունի էթիկային ու քաղաքական գործչին բնորոշ ոչ մի դրսևորում, իր փոքրիկ կարծիքը արտահայտելու և այն մեծագոչ դարձնելու անփառունակ փորձերի մեջ։
Ի գիտություն Ռուբեն Ռուբինյանի, սպառվել եք, ձեր խոսույթը նմանվում է, սուրճի սեղանի շուրջ հավաքված, քպյապաշտ կանանց խրախճանքում արտահայտված մտքերին, որոնք, ամեն հայկակնից ու մեծագույն հայերի հանդեպ նախանձից, ընկնում են ցնցումների մեջ։
Ի դեպ, ուխտազանցությունը և քաղաքացիական պայմանագիրը հոմանիշներ են. սա ձեր քաղաքական հետագիծն է, ձեր կենսագրության ամենամեծ և չջնջվող խարանը։
Հորդորս է ձեզ, լռել, գուցե այդպես հնարավորություն կլինի դուրս գալու ձեր կարգավիճակի շղարշից և ազատվելու եկեղեցամարտության առաջամարտիկի խարանից։
Տեր Գաբրիել քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆ